Ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և իր աջակիցների ստորագրահավաք է սկսվել Change.org-ում` նաև իրազեկելով հետևյալը.
«Ազատություն քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Տիգրան Պետրոսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Սևակ Մնացականյանին, Ավետիս Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին, Արմեն Հովհաննիսյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Դավիթ Մկրտչյանին, Վահե Մկրտչյանին»:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն արդեն 12 օր հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ նաև նույն կայքում նշվել էր, որ Շանթ Հարությունյանի աջակիցներից Վահեն վատառողջ է և տղաներից շատերն ունեն առողջական խնդիրներ։