▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստուգում են` բերման ենթարկված ակտիվիստներն ալկոհոլի ազդեցության տակ են, թե՞ ոչ

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ կրկին լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ ակտիվիստներ,  որպես վճարովի ավտոկայանատեղիների մասին որոշման դեմ ուղղված բողոք, նախաձեռնել էին քաղաքապետարանի դիմաց կարմիր գծեր փչել: Իրավապահները ակցիա իրականացնող մի քանի ակտիվիստների բերման են ենթարկել:

Ոստիկանների պնդմամբ՝ խախտվել է 172/2 հոդվածը, սակայն ակտիվիստները հիմնավորում են, որ որևէ հոդված չի խախտվել: 

1in.am-ի փոխանցմամբ ոստիկաններն  այս պահին ստուգում են` բերման ենթարկված ակտիվիստները ալկոհոլի ազդեցության տակ են, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more