▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սթրես» կենտրոնից մեկուսարա՞ն. Վարդան Պետրոսյանը դեռ հոգեմետ դեղերի ազդեցության տակ է

«Դերասանի առողջական վիճակում որեւէ տեղաշարժ չկա: Վարդանը դեռ շարունակոմ է գտնվել հոգեմետ դեղերի ազդեցության տակ է: Նա գտնվում է բավականին ծանր վիճակում եւ ի վիճակի չէ երկարատեւ քննչական գործողությունների մասնակցել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել է դերասան Վարդան Պետրոսյանի  փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ,- «Վաղը լրանում է նաեւ ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված մեր բողոքի եռօրյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ վաղը արդեն պատասխան կլինի` կփոխվի ձերբակալման որոշումը, թե ոչ:  Եթե որոշում կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ապա նրան վաղը «Սթրես» կենտրոնից պետք է տեղափոխեն մեկուսարան, իսկ նման առողջական վիճակի պայմաններում` պետք է տեղափոխեն մեկուսարանի հիվանդանոց»,- հավելեց փաստաբանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more