▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստվերում լինելու համար տուժում և դատապարտվում է ոչ թե արտադրողը, այլ ինչպես միշտ` հայ սպառողը

Ինչպես գիտենք Կառավարությունը որոշեց ակցիզավորել հյութերը, ջրերը, գարեջուրը և շարք այլ տեսակի ըմպելիքներ: Առաջին հայացքից թվում էր, թե սկսվում է դրական գործընթաց, առավել ևս, որ այն իր մեջ ոչ մի պարտավորություն չի ներառում, և պետությունն էլ հետագայում վերադարձնելու է ակցիզների համար վճարվող գումարները: Սակայն, ցավոք, սկսված գործընթացը ոչ միայն ծափերի չի արժանանում, այլև պատկան մարմինների աշխատանքի համակարգվածության բացակայության հետևանքով կրկին շահելու փոխարեն տուժում է ՀՀ քաղաքացին: Ակցիզավորման գործընթացից հետո թանկացել են թե՛ հյութերը, թե՛ ջուրը, թե՛ գարեջուրը և թե՛ շատ այլ ըմպելիքներ, և սրա միակ պատճառն այն է, որ փոփոխությունները համակարգված չեն:
Այո՛, ողջունելի է տնտեսության ստվերից դուրսբերումը, բայց նաև դատապարտելի, որ չեն վերահսկվում դրանից բխող հետևանքները, ու անհետևողականության արդյունքում փաստացի ստացվում է, որ ոչ թե արտադրողն է ստվերում լինելու համար տուժում և դատապարտվում, այլ ինչպես միշտ հայ սպառողը:

Իրազեկ և պաշտպանված սպառող

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more