▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստյոպա Սաֆարյանի հերթական սուտը հենց սեփական քույրն է փաստարկել». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Երկու օր առաջ ՍԴ դատավոր-փաստաբանի եղբայր Ստյոպա Սաֆարյանն ուղիղ եթեր էր մտել և բոլորին փորձում էր համոզել, թե իբր Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է ոչ թե նոյեմբերի 30-ին, ինչպես մենք էինք ապացուցել, այլ՝ դեկտեմբերի 15-ին: Դեռ մի բան էլ Ազատության լրագրողին մեղադրում էր, թե վերջինս իբր իր ռեպորտաժում թաքցրել է այդ հանգամանքը:
Իսկ այսօր պարզվեց, որ Ստյոպա Սաֆարյանի հերթական սուտը հենց սեփական քույրն է փաստարկել: Տիկին դատավորը դատի է տվել փաստաբանների պալատին այն բանի համար, որ արտոնագրի կասեցումը կատարվել է հենց նոյեմբերի 30-ին:
Այդ ուղիղ եթերում հնչեցված մտքերի 99 տոկոսը սուտ էին կամ սխալ, բայց դրանց անդրադառնալու ոչ ժամանակ ունեմ և ոչ էլ իմաստ կա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more