▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվարցենեգերը երիտասարդ սիրուհի ունի

kinoafisha.ua-ն գրում է,որ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը և Մարիա Շրայվերը 2011թ.-ից ի վեր միասին չեն ապրում, սակայն մինչ օրս նրանք չեն ամուսնալուծվել: Միմյանցից բաժանման պատճառն այն ժամանակ դերասանի արտաամուսնական երեխայի հետ կապված սկանդալն էր, որին ունեցել էր նրանց նախկին տան աշխատակցուհի Միլդրեդ Բաենը: Դերասանի և տան աշխատակցուհու սիրավեպը տևել է գրեթե 13 տարի, և հիմա Առնոլդը որդի ունի այդ կապից: Վերջերս Առնոլդ Շվարցենեգերին նկատել են մի երիտասարդուհու հետ համբուրվելիս: Պարզվել է, որ վերջինս 38-ամյա շիկահեր Հիզեր Միլիգանն է: Ասում են, որ զույգն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է: Առնոլդի նոր ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ, նա չի պատկանում շոու-բիզնեսի աշխարհին և մասնագիտությամբ բժիշկ-ֆիզիոթերապևտ է:

Զույգը նախկինում էլ էր հայտնվում հասարակության մեջ, սակայն մինչ վերջերս նրանք ցույց չէին տալիս իրենց զգացմունքները բոլորի աչքի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more