▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սյունիքը շարունակում է մնալ հայկական՝ առաջին հերթին Իրանի շնորհիվ»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան էջում գրում է. «Իրանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով:

Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է մնալ հայկական առաջին հերթին Իրանի շնորհիվ: Ուստի հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը:

Մինչդեռ ՀՀ կապիտուլյանտների իշխանությունը փոխանակ Իրանի հետ խորացնելու համագործակցությունը, հանձնել են Իրանի հետ կապող միակ ճանապարհն Ադրբեջանին, իսկ նոր ճանապարհ չկա, բայց դրա փոխարեն ակտիվորեն շփվում է ու դրական ազդակներ փոխանակում այդ նույն ճանապարհի փակումը կազմակերպած Թուրքիայի հետ: Թուրքամետությունը հենց այսպես է լինում»:

Աղբյուրը` Վարուժան Գեղամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more