▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզը՝ կռվախնձոր.«Հրապարակ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։ Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, հավանաբար, 3 մարզ կտրվի ԲՀԿ-ին, մեկը կամ երկուսը՝ ՀՅԴ-ին։

«ՔՊ»-ի թեկնածուները կարծես որոշակի են դառնում․ Կոտայքում Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակում Կարեն Սարուխանյանը, Արարատում Գարիկ Սարգսյանը կնշանակվեն, Լոռվա մարզում եւս մի անհայտ «ՔՊ»-ական կնշանակվի։

Իսկ «Ծառուկյան դաշինքից» մարզպետներ կդառնան խմբակցությունից տվյալ մարզերում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորները։ «Կառավարությունում պաշտոններ ստացողները խմբակցությունից չեն, այս դեպքում պետք է պահել բալանսը»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը։ Ի դեպ, քննարկվում է Արմավիրում Արայիկ Աղաբաբյանին, Գեղարքունիքում Հրանտ Մադաթյանին նշանակելու հարցը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more