▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բնապահպանության նախարա՞ր

Սյունիքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո շատ հնարավոր է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նշանակեն բնապահպանության նախարար: Ավելին` երբ նրան դիմում են ինչ-ինչ հարցերով, նա ասում է, որ սպասեն մինչեւ երդմնակալություն, որ տեսնեն, թե ինչ է լինելու:

Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այս առնչությամբ զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով նշել է, որ ինքը բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկ չի ստացել: «Նման բան չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկա պահին կատարում է մարզպետի լիազորությունները: Վերջինս պատճառաբանել է, որ ինքը զբաղված է եւ չի կարող շարունակել զրույցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more