▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետի իմ թեկնածուն…

Սյունիքի մարզպետի իմ թեկնածուն…


Մեծ հաշվով ընտրություն չի, որ դեմ կամ կողմ քվեարկես: Ցանկություն է: Բայց կա առանցքային խնդիր, որտեղից էլ առաջանում է կարծիք հայտնելու ցանկությունը: Պետական ցանկացած չինովնիկ` սկսած նախագահից մինչև պետական բյուջեից աշխատավարձ ստացող պահակ, ընդամենը ծառա է`ծառայող: Այդ թվում և մարզպետը, մեր դեպքում` Սյունիքի: Ասում են ժողովրդի, իսկ թե իրականում ինչ է` գիտենք և չեմ ուզում, որ այսպես լինի: Ուստի, պահանջատեր եմ և օգտվելով կարծիք հայտնելու, քաղաքացու իշխանությանը պահանջ ներկայացնելու իրավունքներից ուզում և պահանջում եմ, որ ապագա մարզպետ լինի.
1. Անբիծ, բարոյական և ունենա հայ տեսակին բնորոշ ընտանիք ու ապրելակերպ:
2. Ունենա կառավարման փորձ:
3. Մինչև պաշտոնի ստանձնում հրապարակային ներկայացնի իր ունեցվածքը:
4. Ներկայացնի մարզի զարգացման իր պատկերացումները ու բոլոր համայնքների ավագանու անդամների, համայնքների ղեկավարների, շահագրգիռ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ, ներկա իրավիճակին համապատասխանեցնի <Սյունիքի զրագացման սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը> և մարզում կազմակերպվի կառավրության արտագնա նիստ` այն հաստատելու համար:
5. Կադրային քաղաքականության սկզբունքների հրապարակում և նախորդ զուտ անձնական նվիրումով պայմանավորված պաշտոնյանների ազատում, առաջին հերթին բոլոր նրանց ովքեր մասնակցել են <Սյունիքի մարզպետարանը հայտարարում է…> օպերացիային: Կադրային առանցքային նշանակումներում հաշվի առնվի տարածաշրջանների ներկայացուցիչների հանգամանքը:
6. Հստակ նշվի, որ մարզի յուարքանչյուր տարածաշրջանում երբ են կայանալու բնակիչների հանդիպումները մարզպետի հետ: Սյունքիում դրանք չորս են` Կապանի, Մեղրու, Սիսիանի և Գորիսի: Համայքնների թիվը 109, որի մեջ մտնում է 135 բնակավայր, որից 7 քաղաքային: Քաղաքները` ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆ, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Գորիս, Սիսիան և Դաստակերտ/վերջինից միայն անունն է մնացել/: Կարճ ասած, բարդ մի մարզ, որի երկու տարածաշրջանը` Կապանն ու Մեղրին առավելապես արդյունաբերական են, իսկ Սիսիանն ու Գորիսը առավելապես գյուղատնտեսական: Սահմանակցում է Արցախին, Իրանին, Նախիջրանին… Հետևաբար ունի լուրջ խնդիրներ և անելիքներ, որոնց մեծ մասը պայմանավորված է նաև մայրաքաղաքից հեռավորությամբ:
7. Մարզկենտրոնին վերադարձնի իր արժանի կարգավիճակը:
8. Հաշվի առնելով հանգամանքը, որ մարզը գործազրկության առումով հանրապետության առաջատարներից է, եթե ոչ առաջատարը, ապա կառավարության ու կարող ուժերի ներգրավմամբ իրականացնի աշխատատեղերի ստեղծման համալիր ծրագիր:
Հ.Գ Ահա սրանք են իմ համար հասկանալի չափորոշիչները, որոնց իրականացնողն էլ կլինի իմ թեկնածուն: Այստեղ է, որ ուզում եմ ասել կարևոր չէ ով? /թեկուզ նշանակումից պարզ կլինի, կարող է թե ոչ?/այլ ինչ է անելու? իսկ իմ սպասելիքները արտահայել եմ կետերում:


Սասուն Մանուկյան

Գրառումը` Ֆեյսբուքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more