▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքին` չպղծված մարզպետ, իսկ Լիսկայի և նրա «մանկլավիկների» միջև տարբերություն չկա

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խիստ մտահոգված է շրջանառվող տեղեկություններով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել մարզպետ:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ. «Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Դոլունցը ենթակա է լինելու ոչ թե Սյունիքի ժողովրդին և ՀՀ կառավարությանը, այլ հանդիսանալու է Սուրիկ Խաչատրյանի անձնական մարզպետը:

Այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել թոթափել Սյունիքը Լիսկայի չարաբաստիկ ազդեցությունից, և Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի այն: Սյունիքին հարկավոր է չպղծված մարզպետ, իսկ անձամբ Լիսկայի և նրա «մանկլավիկների» միջև էական տարբերություն չկա: 
Հորդորում ենք Սերժ Սարգսյանին Սյունիքի մարզպետի թեկնածուի ընտրության ժամանակ որպես չափորոշիչ ընդունել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի ստեղծած հանցավոր համակարգի հետ որևէ առնչություն չունենալը»

 

Հիշեցնենք, որ, անդրադառնալով լուրերին, որ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար նշանակված Արա Դոլունցն առաջիկայում կարող է նշանակվել Սյունիքի մարզպետ, «168 ժամ» թերթն օրերս գրել էր, որ «Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է արձանագրել, որ Սուրեն Խաչատրյանը, սեփական պատգամավորից բացի, կունենա սեփական մարզպետ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more