▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալինի համայնքապետը շարունակում է հորը պատկանող ընկերության հետ պայմանագրեր կնքել

Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից։

Civilnet-ն է գրում ու հավելում, որ այս տարի «Սափեյան եղբայրներ»-ի հետ արդեն կնքվել են 6,6 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Թալին համայնքում` Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում։ Ընտանիքի անդամների հետ գնման պայմանագրերի կնքման փաստերով նախկինում վարույթ էր հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ), բայց սա հիմք չի հանդիսացել հետագայում նման պայմանագրերի կնքումը բացառելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more