Henaran.am-ի խմբագրություն զանգահարած անձը` տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան բակում մոտ 40 մարդ հավաքվել և օգնություն են խնդրում:
Մարդիկ համոզված, որ պատգամավորը կլսի իրենց սպասում էին:
Ալեքսանյանը սակայն տանից դուրս գալով անակնկալի չեկավ. ”Ես ամեն օր տանից դուրս եմ գալիս մենակ, քայլում եմ և ամեն օր ինձ այդքան մարդ է սպասում”,- ասել է պատգամավորը:
Իր հաշմանդամ աղջկան Ռուսաստանից-Հայաստան տեղափոխելու համար թռիչքի տոմսի համար գումար խնդրող` Թամարա Վարդանյանին Սամվել Ալեքսանյանը 500 եվրո տվել, խոստանալով հնարավորինս աջակցել:
Ավելի ուշ պարզվել է, որ Թամարա Վարդանյանը հուզմունքից սրտի խնդիր է ունեցել և գտնվում է “Շտապ օգնության” N1 ենթակայանում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և Henaran.am-ի տեսանյութում: