▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաքսիստներն ու ավտոներկրողները կամավոր են գրվում. «Հրապարակ»

«Տաքսու վարորդներից և ավտոներկրողներից բաղկացած մոտ 100 քաղաքացիներ պատրաստ են մեկնել ռազմաճակատ»,- հայտարարում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Լիգայում ընդգրկված է ավտոներկրողների միությունը, որը պաշտպանում է ավտոներկրողների շահերը, և տաքսու վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող ընկերությունը։

Լիգայի մոտ 100 անդամներ հաստատակամ հայտարարում են, որ պատրաստ են կռվելու և դրա հետ մեկտեղ պահանջում և խնդրում են պաշտպանության նախարարից, որ իրենց համար զորավարժություններ կազմակերպի, որպեսզի իրենք լրացնեն ռազմական հմտությունների ու գիտելիքների բացը և կարողանան լիարժեք մասնակից լինել ռազմական գործողություններին շփման գծում: Եվ, ամենակարևորը՝ լինեն մեր զինվորների կողքին։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more