▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»․ Փաշինյան

«Տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է»,- Ստեփանավանում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ առաջին անգամ գնացել եմ Ոսկեպար, ասել եմ՝ հարգելինե՛ր, հիմա գնում ենք սահմանազատման, ու ըմբռնումն այն է, որ ոչ թե գնանք նոր սահման ստեղծենք, այլ վերարտադրենք ԽՄ ժամանակ եղածը։ Իրենք որոշ հարցեր են բարձրացրել, որոնց մեծ մասը հասցեագրված է։ Ասացի՝ իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, Ոսկեպարի համար սկսենք նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, ասացին՝ չէ»,- հավելել է նա։

***

Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն․ «Ռուսական հենակետերն էդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով, էն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է․․․ Դա նշանակում է՝ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է»,- ասել է նա։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին․ «Հայաստանում շատ, կներեք բառի համար, ալերգիկ վերաբերմունք կա էդ թեմայի հետ կապված։ Բայց մենք այդ թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ դե յուրե ՀՀ մաս լինելը»,- ասել է Փաշինյանը։

***

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- Ստեփանավանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more