7օր.am-ը գրում է, որ այսօր առավոտյան Ավանից դեպի Աջափնյակ գնացող թիվ 5 երթուղային միկրոավտոբուսում մի կին 200 դրամանոց է տվել վարորդին, ով որպես մանր վերադարձրել է 50 դրամ։ Կողքին նստած մեկ այլ կին վրդովվել է՝ ինչո՞ւ 100 չտվեցիք։ Վարորդը միանգամից սկսել է բղավել, որ ուղեվարձը 150 դրամ է, իսկ ով 100 է վճարելու, կարող է հենց այդտեղ էլ իջնել։ Միկրոավտոբուսից ուղևորների մի մասն իջել է, իսկ չիջնողները հայտարարել են, թե շտապում են, գնում են անալիզ տալու և այլ արդարացումներ են բերել։
Այս ամենին ականատես է եղել նաև «7օր»–ի թղթակից Արեգնազ Մանուկյանը։ Երբ նա վարորդից փորձել է ճշտել, թե ի՞նչ իրավունքով չի տեղափոխում իր մեքենան նստած ուղևորներին, վարորդը բառի բուն իմաստով հարձակվել է մեր լրագրողի վրա, քաշքշել նրան, փորձել կոտրել տեսախցիկը։ Միջամտել են ուղևորները, ովքեր սթափության կոչ են արել իրեն կորցրած վարորդին և պնդել, որ նա տղամարդու պահվածք չի դրսևորում։ Սակայն նա իրեն զսպել ու դեպքի վայրից ճողոպրել է միայն այն ժամանակ, երբ մի տղամարդ է միջամտել՝ քաղաքացիներին պաշտպանելով կատաղած վարորդից։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում.