▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարօրինակ մարդը մեկ շաբաթ մնացել է Լոպեսի տանը

Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի Վիրջինիայի  բնակարանում մեկ շաբաթ հանցագործ է բնակվել:

Նախկին հրշեջ Ջոնին բանվորները հայտնաբերել են երգչուհու տան շրջակայքում: Տղամարդուն ձերբակալել են` մեղադրելով անհարգալից վերաբերմունքի, գողության մեջ: 

Երգչուհու երկրպագուն «բնակվել» է լողավազանին կից տնակում: Լոպեսի հարևանները կարծել են, թե տղամարդը երգչուհու հերթական աշխատողներից մեկն է: Անգամ տան դարպասների մոտ հայտնված 49-ամյա տղամարդու մեքենան կասկածի տեղիք չի տվել նույնիսկ անվտանգության աշխատակիցներին:

Հետաքրքիրն այն է, որ իր «հանգստի» ժամանակ տղամարդը համացանցում տեղադրել է երգչուհու առանձնատանն արված լուսանկարներից:

Իսկ ոստիկանությունում տղամարդը արդարացել է` ասելով, որ իբր թե օգնել է տիրուհուն:

Նշենք, որ անծանոթին միայն օրեր անց նկատել է պահակներից մեկը` զանգահարելով ոստիկանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more