▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր 2013»-ի ժամանակ Նիկոլայ Բասկովն ու Գարիկ Մարտիրոսյանը վիճե՞լ են

«Տաշիր 2013» մրցանակաբաշխության ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել Նիկոլայ Բասկովի և Գարիկ Մարտիրոսյանի միջև: Երբ սովորության համաձայն Բասկովը քայլել է դահլիճում` ծաղիկներ հավաքելով, Գարիկը կատակել է, թե, ցավոք, «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ նախատեսված չէ հատուկ մրցանակ ամենաշատ ծաղկեփնջեր ստացած արտիստների համար, այլապես այդ մրցանակը հաստատ  Նիկոլայ Բասկովին կհասներ. հաղորդում է showbizdaily.ru-ն: Բասկովը չի շփոթվել և ասել է, որ իր համար կարևորը ոչ թե մրցանակներն են, այլ հանդիսատեսի սերը: Դրա համար էլ նա հաճույքով է ելույթ ունենում նաև ծննդյան և հարսանեկան երեկույթների ժամանակ, առավել ևս եթե դրանք հայկական են: Երգիչը նաև հավելել է, որ իր կոստյումն էլ է գեղեցիկ` ի տարբերություն Գարիկի կրածի, բացի այդ ինքը նաև գեղեցիկ տղամարդ է: Աստղային այս լեզվակռիվը դեռ երկար կշարունակվեր, եթե բեմ չբարձրանար Սոֆիա Ռոտարուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more