▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տատու արտ»-ի Լիդիան և Գագոն սպասում են իրենց առաջնեկին

Երկուսուկես տարի առաջ ամուսնացած Գագո-Լիդիա զույգը որոշել է համալրել ընտանիքը և արդեն  սպասում է իր առաջնեկին: Այս զույգը հանրությանը հայտնի է «Տատու արտ» ծրագրից: esyes.am-ի հետ զրույցում ապագա մայրիկը նշել է,  որ փոքրիկը լույս աշխարհ կգա օգոստոսին:

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը. բժիշկների համոզմամբ` նրանց առաջնեկը տղա է լինելու: «Մեզ համար տարբերություն չկա երեխայի սեռը: Միայն ցանկացել ենք, որ առաջնեկից հետո` երկրորդը հակառակ սեռի լինի: Կարծում եմ, որ աղջիկ երեխան ավելի շատ է իրեն սիրել տալիս»,- համոզված է Գուգոն:

Զույգն արդեն որոշել է փոքրիկի անունը. «Քանի որ իմ եղբայրը իր տղային պապայիս անունն է տվել և մենք էլ շատ ենք սիրում ու հարգում մեր մեծերին, որոշել ենք փոքրիկին անվանել Լիդիայի հայրիկի անունով` Էդուարդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more