▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան`  Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: Այդ ամենին էլ «հետեւում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ բիզնես-գործունեություն չեն սկսել, բայց նպատակ ունեն եւ թույլտվության համար պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Թերեւս կասկածից վեր է, որ Հ. Պողոսյանը կտա իր համաձայնությունը:  

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more