Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Անուշավան Մաճկալյանի գործի դատավարությունը. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Ըստ դատավճռի` Ա.Մաճկալյանը 2012թ. օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի գյուղերից մեկի հանդամասում սեռական հարաբերություն է ունեցել 14 տարին չբոլորած մի աղջկա հետ` վերջինիս կամքին հակառակ:
Ա.Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել` անչափահասի բռնաբարության համար:
Աղջկա մոր ցուցմունքով` տուժող Է.-ն դպրոց չի գնում, գրել-կարդալ չգիտի, չափավոր մտավոր հետամնացություն ունի: Բռնաբարությունից հետո նրա վիճակը վատացել է: Մայրը դատարանում ասել է, որ Անուշավանն ավելի, քան մեկ տարի շփվել է իրենց ընտանիքի հետ, նրան հարազատի նման են ընդունել, իր մտքով չէր անցնի, որ նա այդպիսի արարք թույլ կտա հիվանդ երեխայի նկատմամբ:
Ա.Մաճկալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Ըստ Մաճկալյանի` 13-ամյա աղջիկն է նախաձեռնողը եղել, ոչ էլ դիմադրել է:
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: