▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին ` հունվարի 6-ին միասնաբար նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները։

Հայերը Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը տոնում են հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։

Ահավասիկ, հունվարի 5-ին, երեկոյան Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կատարվեց քարոզչական ընթերցում, որի ընթացքում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ընթերցեց դրվագներ Սուրբ Գրքից: Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց ՃրագալույցիՍ. Պատարագ։

Պատարագիչն էր Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more