▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսին համեմատել էին Երևանի հետ. ռազմահայրենասիրական պատասխանը չուշացավ

Լուսինե Բադալյանը Թբիլիսիում է եղել եւ տպավորված այդ քաղաքից, Երեւանի հետ համեմատություն է արել
Ռազմահայրենասիրական պատասխանն իրեն ուշացնել չի տվել: Ո՞նց թե, էդ վրացիք, էդ լոպազները, տուտուցները, դրանց նման նամարդ էս աշխարհում չկա: Վանքեր են պայթեցրել, սեփականացրել: Մի խոսքով, որ Երեւանը մեծ գեղ են դարձրել, էդ ոչինչ, երեւի տեղավորվում է ազգային ծիրին մեջ, բայց համեմատել Թբիլիսիի հետ, էն էլ` հօգուտ վրացիների, համարյա պետդավաճանություն է: 
Շարժվելով այդ երկաթյա տրամաբանությամբ, պետք է դաստիարակչական աշխատանքներ տանել հայ հասարակության շրջանում եւ բացատրել, բացի Երեւանի հետ ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ աշխարհի շատ այլ քաղաքների համեմատությունը դավաճանություն է եւ պատմական հիշողության կորստի նշան: 
ՄՈՍԿՎԱ գնացողը պետք է հիշի, որ ռուսները 4 միլիարդ դոլարի զենք են տվել, համ էլ Մոսկվայում են 1920-ականների բոլշեւիկները որոշում կայացրել Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Բոնուս, ցարի ժամանակ հայկական եկեղեցիներ են այնտեղ փակվել:
ԿԻԵՎ. Ադրբեջանի հետ Գուամ-Գուամ էին խաղում, զենք տալիս, վարձկաններ ուղարկում: 
ՓԱՐԻԶ. Ֆրանսիան չէ՞ր, որ Մուստաֆա Քեմալի հետ սեպարատ պայմանագիր կնքեց եւ Կիլիկիայի հայերին թողեց մենակ քեմալական զորքերի դեմ: 
ԼՈՆԴՈՆ. 1-ին Հանրապետության գլխին սարքեցին, Ղարաբաղից լարեցին Անդրանիկին, Ադրբեջանի նավթի համար խելքները իրենցը չի: 
ՍՏԱՄԲՈՒԼ. Անցանք առաջ…
ՆՅՈՒ-ՅՈՐՔ. Գլոբալիզացիայի անվան տակ գրավում են սաղ աշխարհը.. 1945-ին ատոմային զենք գցին Հիրոսիմայի վրա, 1968 թվին սպանեցին Մարտին Լյութեր Քինգին: 909 բանաձեւը չեղյալ հայտարարեցին: 
ԲԵՌԼԻՆ. Օսմանյան Թուրքիայի հետ… իմացաք ինչ եղավ: Համաշխարհային պատերազմ ու Հոլոքոստ: Մի 10 միլիոն էլ թուրք ա ապրում այնտեղ: 
ԱՄՍՏԵՐԴԱՄ. Հենց այնտեղից է Հայաստան ներթափանցել էդ բազմազանություն, եսիմ ինչ արժեքները:
Մի խոսքով էլի… Երեւանն է աշխարհի կենտրոնն ու միակը, անկրկնելին, իր փոշիներով, կարմիր գծերով, արագաչափերով ու մեկանգամյա օգտագործման ասֆալտով: Ու իր ռազմահայրենասերներով:

Մհեր Ղալեչյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more