Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Մեծ Լոռեցու ծննդյան 145-րդ տարեդարձը նշանավորել է գրական-երաժշտական երեկոյով, որը նախաձեռնել է «Հայարտուն» կենտրոնը՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հետ համագործակցությամբ:
Միջոցառումը մեկնարկել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից, որտեղ ներկաները ծաղիկներով են զարդարել ժողովրդական բանաստեղծի շիրիմը: Այնուհետև միջոցառումը շարունակվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
Կազմակերպիչների ջանքերով ստեղծվել էր թումանյանական մթնոլորտի նմանակում, լույսերի և վառվող մոմերի՝ որպես ժամանակի և հիշատակի խորհրդանիշների համադրություն: «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո դահլիճում հնչել է Լևոն Չիդիլյանի արտասանությունը որպես հայոց աշխարհում Հովհաննես Թումանյան հանճարի ծննդյան ավետիս:
Միջոցառման մանրամասները` «Հայարտուն» կենտրոնի տեսանյութում: