▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչ նպատակներով են շահարկվում հայ մանկավարժների աշխատանքային հոգսերը, պարզից էլ պարզ է

Որոշ հայրենի լրատվամիջոցներ սիրում են պարբերաբար անդրադառնալ մանկավարժների աշխատավարձերի խնդրին:

Ինչ խոսք, թեման ակտուալ է, ցավոտ, «ընթերցողագրավիչ»:

Ուսուցչի մասնագիտությունն այնպիսին է իր առաքելությամբ և ծանրությամբ, որ ինչքան էլ պետությունը իր հնարավորությունների շրջանակներում վարձատրի նրանց, մեկ է` քիչ է:

Միևնույն լրագրողները, որոնք այդքան մտահոգված հայ մանկավարժների խնդիրներով, հաճույքով ու պարբերաբար լծվում են այդ նույն մասնագիտության տեր մարդկանց և դպրոցի հետևողական վարկաբեկման կասկածելի գործին` մատի փաթաթան դարձնելով դպրոցներում, ավաղ, երբեմն հանդիպող բացասական երևույթները և գրեթե ամբողջությամբ անտեսելով հայ ուսուցիչների անձնվեր ու դժվար աշխատանքը: 

Գրեթե չեն լուսաբանում հաջողության պատմություններ, հասարակության համար անհայտ թողնելով հազարավոր արժանի ու պրոֆեսիոնալ մարդկանց անունները:

Ակնհայտ է դառնում, որ համակարգում օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրների լուծումը չէ, որ հետաքրքրում է մամուլի տվյալ տեսակի ներկայացուցիչներին:

Իսկ թե ինչ նպատակներով են շահարկվում հայ մանկավարժների աշխատանքային հոգսերը, պարզից էլ պարզ է:

Արմեն Աշոտյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more