▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու են թքում Մայր Աթոռի սնուցող ափի մեջ կամ անառակ որդիներ

Այսօր մի շարք լրատվամիջոցներ հաճախ լրասովության պատճառով հրապարակում են ձեռքն ընկած ամեն բան՝ խախտելով լրագրական՝ երկկողմանի լուսաբանման  սկզբունքը. Ահա այս քաոսում իրար հետևից ականատես ենք լինում միակողմանի բամբասանքների շարքի ՝ ընդդեմ Մայր Աթոռի ու մերօրյա գահակալի՝ Գարեգին Բ-ի:

Նամականու ժանրն՝ իբրև բամբասանքի նոր ոճ

Ահել ու ջահել՝ չկրողանալով դուրս գալ իրենց ՙՙՙ ՙես՚՚՚ ՚-ի կաշվից փորձում են ՙՙ ՙմենք՚՚՚ ՚-ի անունից մատ թափ տալ ազգային եկեղեցու ու նրա գահակալի վրա՝ մոռանալով, որ նրա ձեռամբ հենց դարձել են այն՝ ինչ որ են…Նորելուկ քահանաները ինչ-որ ըմբոստության ճիչեր են անում ու խոսում կարիերայում իրենց հանդիպած խոչընդոտներից, բողոքում եղբայրակիցների վարքից…Քահանա…որ իբր Քրիստոսի օրինակով է ծառայում…դժգոհում է, որ պաշտոն չունի, որ ստվերվում է, որ տիրելու փոխարեն ծառայում է….քահանա…ի՞նչ քահանա, սա՞ է քահանան, սա է Տիրոջ օրինակով ապրող եղբայրասերը… քահանա, որ ճեմարանում ապրել ու սնվել է Եկեղեցու հաշվին ու Կաթողիկոսի շնորհիվ մեկնել ուսանելու՝ այսօր թքում ՝ իրեն կերակրող ափի մեջ ՝ քանի որ ինքը իր որոշ եղբայրների նման դեռ պաշտոնի չի արժանացել…որոշ Սրբազաններ, որ Մայր Աթոռի շնորհիվ պարարտացել են, այսօր շուռ են գալիս նրա դեմ ու նաև հրում այն ձեռքը, որը մի օր իրենց օծում է տվել… . Անառակ որդիներ…Իսկ Մայր Աթոռը դեռ համբերատար լռում է…

 

Լուի սինդրոմ կամ մի քանի  եպիսկոպոսների  պատվիրված խաղերը 

Լու, պզտիկ լու, Ի՞նչ պէտք կար այդքան ծծելու: Լու, անխոհեմ լու, Ի՞նչ պէտք կար այդպէս ուռելու

Զահրատ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արյունը ծծած ու այդ արյամբ պարարտացած մի քանի թեմերի թեմակալներ դրսի ձեռքվ սկսում են քանդել Ազգային եկեղեցին: Ձեն ձենի տված ու ձեռք ձեռքի՝ Իրար հետևից այս ու այն լրատվամիջոցներ նամակներ են հրապարակում Կաթողիկոսի դեմ ճղճիմ ու ցուցադրական ոճով: Եվ սրանք մեր հոգևոր հայրերն են. Տրիոջ օրինակով ապրող մարդիկ. Սրանք, որ Կայենների սերնդից են ու պատրաստ են սուր խրել եղբոր կոկորդը:

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի ազատման դիմում-նամակին հաջորդեց  օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը, որտեղ  նա տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Թվում է թե առաջին հայացքից պարզ, եղբայրական վրդովմուքն է, այդուհանդերձ, ընթերցելով նամակի ողջ բովանդակությունը, հասկանում ենք, որ, Նորվան արքեպիսկոպոսի այս գրությունը, ուղղակի հարմար առիթի է սպասել ծլելու համար. Ի՞նչ չմաքրած հաշիվներ ուներ նա Գարեգին Բ-ի հետ՝ սա ուրիշ հարց է: Նամակի առթիվ շատերը կգտնվեն ասելու, որ Գարեգին Բ-ն արժանի է, նա թույլ է, իբրև հոգևոր առաջնորդ. Ու այս շատերը դույզն –ինչ չեն հապաղի ծաղրելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մերօրյա գահակալին. Բայց համոզված եմ, որ նրանք նույնպես ճղճիմ ու զրպարտող ասեկոսեների ազդեցության տակ պիտի ասեն, քանզի ոչ մի ապացույց շրջանառվող բամբասանքների մասին չունեն. Իսկ առանց վկայությունների մեկին զրպարտելն ու պախարակելը հակաստվածային է ու եթե այստեղ չպատժվեն, վերևում հաստատ հանգիստ չեն ննջի: Այդուհանդերձ, Ամենայն հայոց վեհափառին չեմ ուզում ներկայացնել անթերի մեկը. Նա չի սիրում խոսել ու իրեն գովազդել, նա չի սիրում դեմագոգիկ կեղծ հայտարարություններով շահել ժողովրդի սիրտը. Նա իր գլուխը կախ աշխատում է(սա լավ է, թե վատ՝ դատեք ինքներդ. Բայց խոսել մի երկրում, որտեղ հոգևոր իշխանությանն այն կշիռը չի տրված ինչ ասենք հարևան մի շարք պետություններում, կնշանակի խամաճիկ դառնալ). Իսկ մերօրյա վեհափառի աշխատանքի պտուղները կույրերը միայն չեն տեսնի. Նոր շինություններ, նոր լուսավորության- գիտակրթական կենտրոններ:

Վերադառնանք, նորից մեր ոչխարներին, կամ նամակի բովանդակությանը, Նորվան արքեպիսկոպոսն իր նամակում անընդհատ ճշմարիտ կրոնավորի վարքի մասին է խոսում, իսկ մի՞թե նա չի տեսնում իր աչքի գերանը. Նման ճամարտակությունը արդյոք հարի՞ր է հոգևորականի, ի՞նչ պատվերով է նա լարում հայությանը իր հոգևոր կենտրոնի դեմ:  Հոգևոր վեմի ամրության մասին խոսող եպիսկոպոսը նման դավճանի կեցվածքով է հարվածում նույն հոգևոր վեմին: Կաթողիկոսի ձեռամբ օծված եպիսկոպոսը թքում է այդ ձեռքի մե՞ջ. Սա՞ է ճշմարիտ հոգևորականի կեցվածքը. Ամաչում եմ, եթե սա է…ամաչում եմ ու ափսոսում, իմ՝ հավատացյալիս ոգևորությունը, երբ ամիսներ առաջ հյուրընկալվեցի Երուսաղեմ ու հպարտությամբ օտարերկրյա պատվիրակների մոտ խոսեցի նոր թեմակալի մասին ու հավատ հայտնեցի, թե նաև նրա օգնությամբ կամրանան մեր ազգային եկեղեցու հիմները, բայց...

Հ.Գ.

Մեր ՙպատվարժան՚ հոգևորականներին, որոնք սովոր են հեռվից ազգադավ մեսսիջներ ուղղել, հիշեցնեմ, որ Տերը մեզ  սովորեցրեց  Չդատել ու Չզրպարտել. Կգա քարեր նետելու և քարերը հավաքելու ժամանակը, Իր եղբոր մասին բամբասողն էլ պատասխան կտա: Հոգևորականներից շատերը,  որոնք թվում էր, թե Քրիստոսի ներելու ու սիրելու գաղափարի սպասավորը պիտի լինեին..հեռանում են նրանից՝ ինչ-ինչ վերկրոնական խաղերի պատճառով…ցավում եմ:

Հ.Գ. ԽՍՀՄ տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հզոր իշխանությունը նվաստացվեց. Մայր Աթոռը ստիպված՝ իր ազգային կառույցը պահելու համար սկսեց հզորացնել Կիլիկիո Հայոց թեմը՝ որպես առաջնորդող թեմ..բայց ինչպես և սպասելի էր, նրանք չափազանց շուտ դարձան ինքնավստահ, և թեմակալն անգամ սկսեց իրեն հորջորջել Կաթողիկոս՝ հավասարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հավանաբար հենց այս օրինակով է, որ մի շարք թեմեր իրենց փոքրիկ թագավորությունների տեղ են դրել՝ իրենց թագավորներով ու անմիաբան վարքով միաբանության կոչեր են անում: Դրսից հրահրում այս փոքրիկ ու ծանր պայմաններով ապրող իրենց ազգակիցներին, խախտում հավատի սյուները. դրսի խաղեր, որոնք կործանելու են մեր ազգը վաղ թե ուշ. Քանզի Հայ Առաքելական եկեղեցին միակ ցանցն է աշխարհում, որ ամուր պահում է հայերին. Ինչպես երևում է, Մեր դրսի ու ներսի թշնամիները դա լավ են գիտակցում:

Հ.Գ.

Կաթողիկոսին խորհուրդ ենք տալիս ուշադիր զննել իր թիմն ու կողքին չհավաքել իրենց գրպանի վրա դողացող, մի քանի համայքներում անվայել վարքով աչքի ընկնող թեկուզ և հավատարիմ սրբազաններին, այլ այն ճշմարիտ հոգևորականներին, ովքեր ադեկվատ են գնահատում եկեղեցու դերն ու ներկա կարողությունները, ովքեր հավատարիմ են ծառայելու սկզբունքին:

Հ.Գ.

Իսկ Մայր Աթոռը դեռ համբերատար լռում է…

 

Հայ հավատացյալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more