▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես է Գարեգին Բ-ն լռեցրել իրեն հարց տվող ուսանողին

Մի փոքրիկ էպիզոդ Ամենայն Հայոց Հայրապետի, օլիգարխների և իմ կյանքից
Ուսանողների մի մեծ խմբով այցելել էինք Էջմիածնի մայր տաճար՝ հանդիպելու Ամենայն Հայոց Հայրապետին:
Հանդիպման ընթացքում հնարավորություն տրվեց ուսանողներին՝ հարցեր ուղղել Գարեգին Բ-ին:
Այդ տարիներին մի քանի հայտնի օլիգարխներ և կասկածելի հեղինակություն ունեցող մեծահարուստներ, ամեն մեկն իր վարչական տարածքում, կառուցում էին եկեղեցիներ:
Երբ հարց տալու հերթը հասավ ինձ, զգացի, որ հուզվում եմ, այնուամենայնիվ՝ համարձակությունս ներեց ու Գարեգին Բ-ին հարցրեցի, թե՝ նկատի ունենալով, որ այժմ միայն վերը նշված անձինք են կառուցում եկեղեցիներ, կարո՞ղ ենք ենթադրել, որ հին ժամանակներում նույնպես այդպես է եղել, և այդ հին ժամանակների իշխանները, օլիգարխները, կասկածելի հեղինակություն ունեցող անհատներն են կառուցել մեր եկեղեցիները…
Վեհափառ Հայրապետը մի պահ լռեց, և ցածր ձայնով ասաց. Լռի´ր, երիտասարդ, լռի´ր…
Ի հարկե, լռեցի, թեև ցանկանում էի նաև հարցնել, թե, այնուամենայնիվ, որտե՞ղ են ապրել այդ եկեղեցիները հաճախող ու մոմ վառող մարդիկ, և ի՞նչ են եղել նրանց տները…
Հա, չմոռանամ ասել, որ Մոսկվայում երեկ նոր հայկական եկեղեցու բացում էր…

Նորայր Նորիկյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more