▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թենիսային ամառն ավարտվեց

Օգոստոսի 30-ին  ավարտվեցին հուլիսի 14-ին մեկնարկած թենիսի միջազգային 7 շաբաթյա իրար հաջորդող մրցաշարերը: Հիշեցնենք, որ  նման քանակի իրար հաջորդող մրցաշարեր արդեն երկրորդ տարին են անցկացնում Հայաստանի և Միջազգային թենիսի ֆեդերացիաները: 

Բոլոր խաղերը անցկացվում էին Incourt Հայաստանի  ամենամեծ թենիսի ակումբում:

Միջազգային մրցաշարերին մասնակցեցին մոտ 600 թենիսիստ մոտ 20 երկրներից: ( Մեծ Բրիտանիա, Ֆրասիա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել, Շվեդիա, Ղազախտան և այլն) 

Հայաստանից էլ մոտ 40 թենիսիստ ` Միքայել Խաչատրյան, Արշակ Խաչատրյան ,Միքայել Ավետիսյան, Դավիթ Եդիգարյանը, Լուսինե Չոբանյան, Լինդա Օհանյան, Անի Սաֆարյան, Մարիամ Բայաթյան , Միլեն Ավետիսյան, Դավիթ Նազարեթյանը, Գևորգ Բայաթյանը ,Արեգ Ստեփանյանը, Մարինա Հովհաննիսյանը, Տաթև Ջալաթյանը և այլոք:

Մեր հայրենակիցներից հաղթանակներ ունեցան`

 “ITF 18, Juniors” –  մինչև 18 տարեկաների մրցաշարերում`  Արշակ Ղազարյան/ Բորիս Յագուդին (Ռուսաստան) զույգը` զուգախաղերում գրավեց երկրորդ հորիզոնականը:

“Tennis Europe 16”- մինչև 16 տարեկանների մենախաղերում `Դավիթ Եդիգարյանը գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը:

“Tennis Europe 14” – մինչև 14 տարեկանների մենախաղերում հաղթողի կոչմանը արժանացավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից` Ռաֆիկ Թերզյանը:

Մրցաշարերի հաղթողները ստացել են միջազգային վարկանիշային միավորներ:

Մրցաշարերի գլխ. մրցավարներն էին` միջազգային վայթ բեյջ (white badge)  կարգի մրցավար` Գրիգոր Դավթյանը և Արսեն Մովսիսյանը:

Վերջին 7-րդ շաբաթվա արդյունքները հետևյալն են`

   “Tennis Europe 14” – մինչև 14 տարեկանների 3-րդ շաբաթվա տղաների մենախաղերում հաղթող ճանաչվեց Տեմուռլան Ջաբրաիլովը (Ռուսաստան) ,և երկրորդ տեղը գրավեց` Նիկիտա Նասկիդաշվիլին  (Ռուսաստան) :

Զուգախաղերում` առաջին հորիզոնականում է` Դանիլ Սպասիբո/ Ալեքսանդր Լաբանով (Ռուսաստան) զույգը, և երկրորդ տեղում է` Ռաֆիկ Թերզյան/ Նիկիտա Նասկիդաշվիլի(Ռուսաստան) զույգը:

“Tennis Europe 14” – մինչև 14 տարեկանների աղջիկների մենախաղում չեմպիոնի կոչմանը արժանացավ` Ելիզավետա Սկառախոդովան (Ուկրաինա),և երկրորդ տեղը գրավեց` Այգերին Սուլեյմանը (Ղազախստան):

Մինչև 14 տարեկանների աղջիկների զուգախաղերում երրորդ շաբաթվա հաղթողն է` Ելիզավետա Սկառախոդովա (Ուկրաինա)/ Լանա Կենտիաշվիլի (Վրաստան) զույգը,և երկրորդ տեղում է`   Քսենյա Շիկանովա/ Աննա Սալավյովա (Ռուսաստան) զույգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more