▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ. Նարեկ Կարապետյան

Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ։ Այս մասին Գյումրու Մուշ թաղամասում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Աշխատատեղերի հարցը ինձ համար առաջնային է։ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարի ֆաբրիկաներ շատ չկան: Որովհետև երկիրը կտոր չի արտադրում: Որ պահին երկիրը կտոր արտադրեց կարի ֆաբրիկաները շատանալու են: Դա երկու հարց է լուծում: Առաջինը՝ տեքստիլի գծով գործարանը այստեղ՝ Հյումրիում է լինելու, երկրորդ՝ ֆաբրիկաները այստեղ են լինելու: Տարեկան 250 միլիոն դոլարի Հայաստանը տեքստիլ է ներմուծում, որից մեծ մասը՝ Թուրքիայից: Պատճառն այն է, որ Հայաստանը չունի իր կտորի արտադրանքը, որը ուներ Գյումրին քառասուն տարի առաջ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more