▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանի «կոդազերծումը» . «Հրապարակ»

«Անցած տարվա հոկտեմբերյան երկու հանրահավաքներում Տեր-Պետրոսյանը կրկին հարթակն օգտագործեց «լուսանցքային կուսակցություններին», «մարգինալներին», «ջղաձգվողներին» եւ «ջուր պղտորողներին» քննադատելու համար, հերթական անգամ ծաղրական տոնով նշավակելով բոլոր այն ուժերին, որոնք համարձակվել են «ամենաանազնիվ, թույլատրելի ու անթույլատրելի  միջոցներով, գիշեր-ցերեկ հայհոյել, վատաբանել ընդդիմությանը, իսպառ կորցնելով մարդկային դեմքն ու հրճվել վերջինիս նկատմամբ վարչակազմի կիրառած բռնություններից:

Իսկ անսխալակա՞ն է արդյոք ՀԱԿ-ի առաջնորդը, որին «սեւ ուժերը» նախանձում են, ինչպես ինքն է ասում, այն բանի համար, որ ինքը սեփականաշնորհել է ընդդիմադիր դաշտը:

Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզիչ հաղթանակ է տարել: Թվում է, թե դա պետք է թեւավորեր ընդդիմությանը, մղեր այդ հաղթանակին սատար կանգնելուն: Բայց ոչ, երբ Ազատության հրապարակն սկսեց ալեկոծվել իշխանագողության  դեմ ժողովրդի արդար պահանջից, ՀԱԿ-ը ոչ միայն չնպաստեց պայքարին, այլեւ հաջորդ օերին ձեռքից եկածն արեց՝ այն նսեմացնելու համար:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հրապարական ավելի սակավամարդ է, քան 2008-ին, ինքն այնտեղ տեսնում է ամեն ինչ, բացի քաղաքականությունից, որ հաղթած թեկնածուն չունի գործողությունների հստակ ծրագիր: «Ի՞նչ անեի, գնայի Վովայի հետ մոմ վառեի» արտահայտությամբ ամբողջացավ տերպետրոսյանական արժավը «Ժառանգության» ղեկավարի դեմ:

Եթե չկար աջակցելու ցանկություն, ապա գոնե պետք էր ձեռնպահ մնալ պախարակելուց: Արժանի՞ էր արդյոք քննադատության ՀԱԿ-ի ղեկավարի նման գործելաոճը: Այո, այն էլ շատ:

Տեր-Պետրոսյանի վերջին տարիների համարյա բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում քաղաքական մյուս ուժերի անխնա քննադատությունը: Հենց դրան էր ուղղված «կոդազերծման» (Դավալուից ցախավելը հեծած, մեկ պլյուս մեկ քայլերգով դեպի Բաղրամյան 26 եւ այլն) ծաղրանքով շաղախված, այլախոհներին նսեմացման ուղղված ֆրազաբանությունը»:

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more