Ես թքած ունեմ, խնդացել է Հրանուշ Հակոբյանը Ծիծեռնակաբերդում թե, ոչ, ես ունեմ իր հասցեին ավելի լուրջ հաշիվներ։ Խնդրեմ՝ ամենաթարմը. ժամեր առաջ Թեսսալոնիկում հույն ոստիկանությունը ծեծել ու ցրել է հայ երիտասարդությանը, որոնք փորձում էին Թուրքիայի հյուպատոսարան բողոքի նամակ փոխանցեն։ Հրանուշ Հակոբյանից մինչ հիմա չի լսվել ոչ մի հուսադրող խոսք, ոչ մի խոստում փորձել պարզել իրավիճակը, ընդհանրապես ոչ–մի–բան։ Նույնիսկ եթե Հակոբյանը ամբողջ օր տխրատխուր դեմքով ման գար, նրա աշխատանքը, մեղմ ասած, անբավարար է։
Հ.Գ.
Ներքուստ համոզված եմ, որ Հրանուշի խնդալն ավելի շատ մարդու է հետաքրքիր, քան մեր ջահելներին հույն միլիցեքի ծեծելն ու Հրանուշի լռությունը։
Նիկոլայ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիշեցնենք, որ Թեսալոնիկում հույն ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումը տեղի է ունեցել հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ. միջադեպը տեղի է ունեցել, երբ մոտ 250 ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել հյուպատոսարանի աշխատակիցներին: