▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսեք, տեսեք՝ Միհրանը քաղհալածյալ է․․․հերթական թատրոնը՝ ժողովրդի համար»

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրել է․ «Էլ հորինովի ընդիմություն չունեն, ֆռացին-ֆռացին՝ հիմա էլ կանգնեցին նառկոբարոն Միհրանի գլխին, իբր 8 անձ Միհրանի կուսակցությունից ձերբակալվել է․․․ մեկը չկա հարցնի՝ ինչի՞ համար՝ կամ նառկոտիկ են ցրել, կամ հերթական թատրոնը՝ ժողովրդի համար: Տեսեք, տեսեք՝ Միհրանը քաղհալածյալ է»։

Ավելի վաղ, ՀՀՄ-ն ֆեյսբուքյան էջում հայտնել էր․ «Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամներ, որոնցից 3-ը աղջիկներ են:
Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ:
Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more