▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին

Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ հավաքականում պատասխանատվությունը պետք է ստանձնեն երիտասարդ ֆուտբոլիստները:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա ազգային հավաքական: Այս մասին «Ինտերի» ֆուտբոլիստը հայտարարել է Proffutball YouTube-ի եթերում։

«Կարծում եմ, որ հավաքականի կազմում 96-րդ հանդիպում չի լինի։ Չեմ ափսոսում իմ որոշման համար, չնայած դա ինձ համար հեշտ չէր։ Բայց ավելի լավ է հավաքականում կարիերան ավարտել մի փոքր շուտ։ Այդ որոշման մանրամասների մասին կխոսեմ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։ Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, մեր երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ», - ասել է Մխիթարյանը։

Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը նշել է, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ, որպեսզի նրանք առաջնորդեն Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին ։

«Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիներին՝ լինել ավագը։ 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում կայացրի ավարտել միջազգային կարիերաս Հայաստանի հավաքականում», - ասել է Մխիթարյանը ։

Նա ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային աշխատանքի վրա:

Դիտեք նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more