▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեխզննման խորհրդատու»` վարորդների համար.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալու համար վարորդները նախ պետք է թաղապետարաններում վճարեն գույքահարկը, որից հետո, գույքահարկի զրոյացման կտրոնը ներկայացնելով բանկ, ստանան տեխզննման կտրոնը։ Սակայն Էրեբունու թաղապետարանում, պարզվում է, այս ճանապարհով լրացուցիչ փող աշխատելու ձև են գտել։ Թաղապետարանում գույքահարկը մուծելուց հետո վարորդներից պահանջում են անպայման մտնել 111 սենյակ, իսկ սենյակի դռան վրա գրված է՝ «Տեխզննման խորհրդատու»:

Այդ սենյակում վարորդներից, տեխզննման կտրոն տրամադրելու համար, գումար են պահանջում։ Ընդ որում, պահանջվում է ավելի շատ գումար, քան վարորդը պետք է վճարի բանկում՝ կտրոնը վերցնելու համար։ Այսինքն, վարորդներին թյուրիմացության մեջ գցելով, ավելի մեծ գումար են պահանջում, օրվա ընթացքում բանկում կատարում պահանջված վճարումները, վերցնում են տեխզննման կտրոնները, իսկ ավելացված գումարը դնում գրպանը»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more