▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկնիզյանը Հայաստանի հավաքականն ընտրել է Կարպինի պատճառով

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, որ Հայաստանի հավաքականի հրավերն ընդունել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում չընդգրկվելուց հետո։

«Ես մինչեւ վերջին պահը սպասում էին իմ շանսին, բայց վերջին կաթիլը եղավ, երբ նոյեմբերին Կարպինը հրապարակեց 30 խաղացողներից ընդլայնված կազմը։ Ես այնտեղ չտեսա իմ ազգանունը։ Այս տարի որոշեցի, որ առաջ շարժվելու ժամանակն է։ Հիմա կան մարզական քաղաքացիութունը փոխելու բոլոր նախադրյալները՝ հանուն սեփական հավակնությունների եւ ֆուտբոլում ապագայի»,- ասել է Տիկնիզյանը «Коммент.Шоу»-ի յութուբյան եթերում։

Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել  2016-2021, այնուհետեւ տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։ Հայաստանի քաղաքացիություն նա ստացել այս տարվա մարտին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more