▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տո ա՛յ Զորիկ ու Արա Այվազյան, դուք ձրիակերներ եք. Էդգար Ղազարյան

Տո ա՛յ Զորիկ ու Արա Այվազյան, դուք ձրիակերներ եք. Էդգար Ղազարյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից

«Զորիկը՝ Զոհրաբ Մնացականյանը, 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մինչև 2020 թվականի պատերազմի ավարտը և դրանից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը։ Այդ մարդու պատասխանատվության վրա է մնում հայ-ադրբեջանական բանակցությունների տապալումը, պատերազմը, պատերազմի ռազմական գործողությունները դիվանագիտական ճանապարհով չդադարեցնելը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Նա էն նախարարն ա, ով տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին։ Եվ հիմա այս կերպարն ասպարեզ ա եկել և դառել ա Արարատ Միրզոյանի գործընկերը»,- արձանագրել է Ղազարյանը։

Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին, ով «գնացել, մասնակցում ա Ծառուկյանի կազմակերպած ֆորումներին, դիվանագետ ա, էդ նույն Զորիկի տեղակալն ա եղել նախապատերազմյան շրջանում»։ «Բա որ դուք դիվանագետ էիք, պատերազմ ու դրա հետևանքների հեղինակն ո՞վ ա, դիվանագետը նրա համար է, որ երկիրը տանի պատերազմի՞, թե՞ բարիդրացիական հարաբերություններ հաստատի տարբեր երկրների հետ»,- ասել է Ղազարյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը» Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդով։ Այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակ համաժողովին մասնակցել են հեղինակավոր դիվանագետներ, միջազգայնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
«Ես այդ ժամանակ Լեհաստանում Հայաստանի դեսպան էի, և նաև մեր ջանքերի արդյունքում այդ ֆորումին իր մասնակցությունն էր բերել Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի, ներկայումս՝ թանգարանի տնօրենը»,- տեղեկացրեց Ղազարյանը։
«Հիմա ինչի՞ է վերածվել այդ գլոբալ ֆորումը․ ֆորում, որտեղ, ըստ էության, խոսվում է ցեղասպանության մասին ընդհանրական կերպով՝ փորձելով շրջանցել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց գործիչը։ Նրա բնութագրմամբ, այս ֆորումի ամենատարօրինակն այն է, որ այս տարի դրան մասնակցություն չի ցուցաբերել Նիկոլ Փաշինյանը։ Ղազարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Փաշինյանն ասել էր, որ վատ չի զգում, երբ իրեն «թուրք» են անվանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more