▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական միջոցառումներ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Մայրաքաղաքում Մարտի 8-ի տոնական միջոցառումները, ինչպես բոլոր միջոցառումների դեպքում, արդեն ավանդույթ է դարձել, մեկնարկել են դեռևս նախատոնական օրերին։ Երևանի բոլոր վարչական շրջաններում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվել՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ բարեմաղթանքներն ու նվերները երևանաբնակ կանանց հանձնելու համար։

 Էրեբունի վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակից կանանց վարչական շրջանի աշխատակազմը հրավիրել էր Էրեբունու մշակութային պալատում դիտելու Նարեկ Դուրյանի «Սելավի» ներկայացումը։

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքում մարտի 7-ից ապրիլի 7-ը ցուցադրվելու է վարչական շրջանում բնակվող նկարչուհիների աշխատանքներից կազմված ցուցահանդես. այս տարի մեկամսյա ցուցահանդեսին մասնակցում են հատկապես ամենաերիտասարդ նկարչուհիները։

Կանանց միջազգային օրվա առթիվ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցել են վարչական շրջանում գործող կրթական և մշակութային հաստատությունների կին տնօրենները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կին ղեկավարները: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է միջոցառմանը մասնակից կանանց՝ հատկանշելով կանանց բարձր և ուրույն դերն ու մասնակցությունը մի շարք ոլորտներում, վարչական շրջանի զարգացմանն ուղղված աշխատանքներում: Միջոցառմանը ներկա կանանց հանձնել է վարչական շրջանի շնորհավորական բացիկներն ու ծաղիկներ։

Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնումի ամենակրտսեր սաները իրենց առաջին բեմելն են նվիրել միջոցառմանը հրավրված կանանց։ Ներկայացման ավարտին բոլոր հյուրերն ստացել են ծաղիկներ։  Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքում ևս ընդունելության են հրավրվել վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակցուհիները, ինչպես նաև վարչական շրջանում բնակվող հաղորդավարուհիները, լրագրողները։ Վարչական շրջանի աշխատակազմի անունից նաև ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստացել վարչական շրջանի կին դատավորները, դատախազը, նոտարը, դատաիրավական համակարգի աշխատակցուհիները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more