▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միացան Մխիթարյանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պայքարին, հայտնում է dailystar.co.ukկայքը:

Ավելի վաղ բրիտանական Dailystar-ը հաղորդել է որ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարին է միացել նաև «Տոտենհեմը»:

Հիշեցնենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական «ՊՍԺ»ն ու Թուրինի «Յուվնետուսը»:

Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր հերթին հայտնել էր, որ թուրինյան ակումբը Մխիթարյանին տարեկան 3 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, սակայն «Արսենալն» ավելի շատ է առաջարկել:

Հավելենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը և ըստ գերմանական Bild-ի խաղացողը չի պատրաստվում է երկարաձգել այն:

Աղբյուր՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more