«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ համաժողովին ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է դադարեցնել մարդկանց՝ քաղաքական հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն. «Եթե ուզում են որևէ մեկին սուր ձևով խոցել, ասում են՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը... ինձ վիրավորելու միտում ունեցողներին ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում ու ընկալում: Ընդհանրապես, պետք է աշխատենք փոխել այս իրողությունը»,- ասաց Փաշինյանը: |
Դիտեք նաև՝