Դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր «Անիտուր» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Խուրշուդյանի խոսքով` հիմա ցանկացած հայ կարող է այցելել իր պապերի բնօրրան, միայն թե պետք է հասկանա` ուր է գնում:
«Մարդիկ քարտեզով, մեծերի պատմելով նկարագրում են, թե որտեղ են ապրել իրենց պապերը և մենք գտնում ենք նրանց երբեմնի տները: Չնայած այդ գյուղերում հիմա քրդեր են ապրում, այնուամենայնիվ նրանք դեմ չեն լինում և հայերը կարողանում են մտնել այդ տները»: Այս կերպ Հռիփսիմե Առուշանյանը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Արևմտյան Հայաստանում ապրող թուրքերի և հատկապես քրդերի կողմից որևէ անհանդուրժողականության դրսևորում և անհարգալից վերաբերմունք հայ ուխտավորների հանդեպ չկա: Ավելին Դիարբեքիրում անգամ քաղաքապետի մակարդակով ընդունում ու աջակցում են հայերին: «Դիարբեքիրում հայերի նկատմամբ ընդգծված հարգանք կա և նախքան Դիրաբերքիր մտնելը կա մի ցուցանակ, որտեղ գրված է բարով եք եկել ձեր տուն: Այստեղի հայամետությունը շատ ուրախալի է»,-ընդգծում է «Անիտուր» տուրիստական գործակալության տնօրենը`ASEKOSE.am-ի Բացարձակ արժեք հաղորդման ընթացքում:
Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ more
more
more
more
more
more
more


