▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք երգչուհին հիշել է հայ սիրեցյալին և հայտարարել, որ հայերն իր բարեկամներն են

Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր համերգներից մեկի ժամանակ հիշել է իր հայ սիրեցյալին և հայտարարել, թե բոլոր հայերն իր բարեկամներն են: Գրում է «թուրքագիտական պորտալը» և հավելում.

Աքսուն նշել է, որ 1996 թվականին ավիավթարի հետևանքով մահացած Օննո Թունչը, ով հայ էր, իր կյանքի ամենամեծ սերն է եղել։

«Գիտեք, որ 10 տարի եղել եմ Օննոյի կինը։ Այդ պատճառով էլ բոլոր հայերն իմ բարեկամներն են»,-համերգի ժամանակ նշել է հանրահայտ երգչուհին։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե դահլիճը ծափերով է ողջունել Աքսուի այս խոստովանությունը։

Նշեք, որ Օննո Թունչը Արտո Թունջբոյաջյանի եղբայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more