|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ի կողմից թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալի որակազրկումն անվանել է քաղաքականապես մոտիվացված որոշում, որը ստվեր է նետում մրցաշարի վրա։ Այս մասին նա ասել է Գերմանիա ուղևորությունից վերադառնալիս։
Ըստ Էրդողանի՝ Դեմիրալի որակազրկումն ուղղված է ոչ այնքան ֆուտբոլիստի, որքան Թուրքիայի դեմ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն «իր նկատմամբ անարդարությանը պատասխանել է փայլուն խաղով»։ Ավելի վաղ Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, երբ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում գոլը տոնելիս «Գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել։ |
«Թուրք ֆուտբոլիստի որակազրկումը քաղաքական որոշում է»․ Էրդողան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



