▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ակումբները հերթ են կանգնել Արաս Օզբիլիսի տրանսֆերի համար

vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով պաշտպանում է «Բեշիքթաշի» գույները, ձմռանը կարող է հեռանալ թուրքական ակումբից: Խնդիրն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը բավականաչափ խաղաժամանակ չի տրամադրում հայազգի ֆուտբոլիստին, ինչը նրան ստիպում է մտածել թիմը լքելու մասին:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Օզբիլիսին վարձակալելու ցանկություն են հայտնել թուրքական Սուպերլիգայում հանդես եկող «Կայսերիսպորը» և «Գազիանթեփսպորը», որոնք ընթացիկ առաջնությունում ընթանում են վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 16-րդ ու 17-րդ տեղերը:

Նաև հաղորդվում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայությունները հետաքրքրել են Թուրքիայի Սուպերլիգայում հանդես եկող ևս 2 ակումբների՝ «Ադանասպորին» և «Կարապյուկսպորին», ինչպես նաև երկրի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Սիվասպորին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more