▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական գաղտնի ծառայությունն Աթենքում առեվանգել է քրդին, փաթեթավորել և Թուրքիա է տեղափոխել

«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 07.06.2013.

 

defencenet.gr հունական կայքը հունիսի 2-ին, հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը, ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման «զգայուն» գործողություններ իրականացնելուց: 

 

Ինչպես հաղորդում են հունական հետախուզական լավ իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի խումբ, այսինքն թուրքական ծառայություների՝ ՄԻԹ-ի կողմից հատուկ պատրաստված մի ջոկատ Հունաստան է ժամանել և Աթենքում գործող իրենց ծառայության գործակալների հետ համատեղ, ոչ միայն հաջողացրել են առևանգել, այլ նաև հաշված ժամերի ընթացքում Թուրքիա են տեղափոխել, քրդական ծագումով Թուրքիայի քաղաքացուն, որը իբր թե բավականաչափ տեղեկություններ ուներ հարևան երկրկրում մի «դավադրական» ծրագրի մասին:

 

Առևանգված անձը հաջողել էր փախչել Թուրքիայի բանտից, որտեղ նրան ենթարկել էին դաժան խոշտանգումների՝ խոստովանություն կորզելու նպատակով, ինչին չէին հաջողվել:

Այնուհետ քուրդ փախստականների խմբի միջոցով նա կարողանում է 2 ամիս առաջ ապաստանել Հունաստան:

Ակնահյտորեն հունական և ոչ մի ծառայություն նրանով չի զբաղվել, քանի որ հավանաբար չգիտեին տվյալ անձի կարևորության մասին և նրան թույլատրեցին առանց ոստիկանական պաշտպանության ազատ շրջագայելու:  

 

Անցյալ հինգշաբթի, մայիսի 30–ի երեկոյան, երբ քուրդը քայլում էր Աթենքի կենտրոնում՝ Սոլոնոս փողոցով դեպի Կանինգոս հրապարակ, թաղամաս՝ որտեղ հարակից լինելով «էքսարխիա» թաղամասին գործում է ուժեղացված ոստիկանական վերահսկողություն, մի մեքենա կանգնում նրա կողքին, թուրք գործակալները մեքենայից իջնում, նրան կալանավորում, և ինչպես վկյաում են ականատեսները, նրան նետում մեքենայի մեջ, գլխին տոպրակ հագցնում և անհետանում են անհայտ ուղղությամբ:

Շաբաթ երեկոյան Ցամադու փողոցի վրա գտնվող Փախստականների և գաղթականների հարցերով զբաղվող գրասենյակի մամլո ասուլիսով պարզ դարձավ, որ Թուրքիայի քաղաքացին, առևանգումից ժամեր անց՝ ուրբաթ առավոտյան  հայտնվել է Իստամբուլի հակա-ահաբեկչական ծառայությունում, որտեղ նրան հարցաքննում են:  

Այս դեպքը շատ նման է Օջալանի գործին, սակայն այս անգամ առևանգումը տեղի չի ունեցել Քենիայում, այլ Աթենքի կենտրոնում:

Ուրբաթ լուսաբացին Էքսարխիա թաղամասի ոստկանության բաժանմունքում իրազեկել են տվյալ անձի անհետացման մասին և շաբաթ կեսօրին առևանգման մասին հայց է ներկայացվել: Հունաստանի Ոստիկանությունը տվյալ գործի քննությունը փոխանցել է Աթենքի Անվտանգության ծառայության ստորաբաժնին:
 
Ըստ տեղեկությունների, տվյալ անձը Հունաստան էր եկել մոտ 2 ամիս առաջ և ներկայացել է Փախստականների հարցերով զբաղվող հունական գերատեսչությանը , ուր տվել է իր տվյալները, որի հիման վրա 3 շաբաթ առաջ գերատեսչությունը համապատասխան մարմիններին է ուղարկել նրա գործը՝ քանի որ հիմքեր կային նրան ապաստանյալի կարգավիճակ տրամադրելու համար:
 
Նույն աղբյուրի համաձայն, Փախստաանների հարցով զբաղվող հունական գերատեսչությունը, արդեն իսկ հայց է ներկայացրել Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Ակնհայտ է, որ տվյալ անձը «շատ բան» գիտեր և մինչ հունական ծառայությունները գաղափար չունեին թե ում հետ գործ ունեն և այդ իսկ պատճառով նրան պատշաճ ուշադրության չէին արժանացրել, թուրքական ծառայությունները պատրաստ եղան ռիսկային գործողություն ձեռնարկել Աթենքի կենտրոնում՝ առևանգել նրան և Թուրքիա ուղարկել:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես ՄԻԹ-ը՝ Թուրքական գաղտնի ծառայությունները կարող է Սոլոնոս փողոցում առևանգում կազմակերպել և առանց ամենափոքր խոչնդոտի անձին Թուրքիա տեղափոխել:

 

Ինչևե, այս գործում դեռ առկա են շատ անհայտ հարցեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more