▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը գողացել են մեր «Ադանայի ողբը»

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՂՈՒՆԸ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում կրահազանգ հնչեցվեց. Ուշադրություն, հայե՛ր. հերթական ստոր գողությունն է կատարվել թուրքերի կողմից` գողացել են մեր «Ադանայի ողբը»: Խնդրում եմ, անտարբեր մի՝ մնացեք, մտեք YOUTUBE և դիսլայք արեք և , եթե կարող եք, նաև ձեր բողոքն արտահայտող մեկնաբանությունը թողեք: Իսկ այսօր կարդում եմ Ֆեյսբուքում արդեն ադրբեջանցիների կողմից մեր ԲԵՐԴ պարի գողության մասին: Իհարկե, ահազանգն անհանգստացնող է, մտածում եմ. մեր թողած մեկնաբանությունները, մեր բողոքի ձայներն ի՞նչ են փոխելու, ու՞մ են հասնելու. այս երևույթի դեմ անգամ ԶԼՄ-ների արձագանքներն անօգուտ են, այս այն դեպքն է, որ պետական մակարդակով պետք է կարգավորվի, որ սանձվեն հետագա նման ոտնձգությունները, որպեսզի թուրքերի, Ադրբեջանցիների, կամ ռուսների մոտ սովորություն չդառնա մշակույթ գողանալը. Հիմա կասեք ինչու՞ եմ ռուսներին էլ խառնում թուրքերի հետ՝ ասեմ. Ռուսները մեր տաղանդավոր մարդկանց՛ օրինակ. ծովանկարիչ Այվազովսկուն համարում են ռուս ծովանկարիչ, իսկ Արամ Խաչատրյանին ռուս կոմպոզիտոր, Արթուր Չիլինգարովին ռուս բևեռախույզ ու դրա շարանը մեծ է, չկենտրոնանամ...
Իսկ մենք լսում ենք ու անզորությունից համակերպվում այս իրողությանը:
Եվ ահա վերջերս մի նոր ոտնձգություն, ես կասեի ապշեուցիչ,արտառոց. ամիսներ առաջ ORT- ով հեռարձակված  жди меня հաղորդումը դիտելիս կրկին անգամ հոգիս պղտորվեց. մի ադրբեջանցի տղայի որոնողական փնտրտուքների ողջ տեսանյութը ուղեկցվեց Ավետիք Իսահակյանի "Օտար ամայի ճամփեքի վրա" երգի երաժշտությամբ: Մի պահ ինձ թվաց, (ընդամենը՝ մի պահ) թե պատահականություն է ու հաղորդաշարի խմբագրության երաժշտական ձևավորողը որպես տխուր մեղեդի հնչեցրել է հայկական երաժշտություն, բայց ինձ թվացյալ վարկածը անմիջապես էլ ինքս հերքեցի. միթե՞ նման պատահականություն է լինում, երբ ադրբեջանցի տղայի որոնողական աշխատանքները Հայկական երաժշտությամբ պետք է ուղեկցվեր: Ռուս տասնյակ կոմպոզիտորների ստեղծած մեղեդիները միթե՞ չի բավարարում օգտագործել իրենց հաղորդաժամին, որ մտածված, այո, մտածված հայկական երաժշտություն են հնչեցնում: Թեև չեմ կասկածում հաղորդաշարի լրագրողական անձնակազմի արհեստավարժությանը, բայց մտավախությունս մեծ է. Մի քանի անգամ հնչեցնելուց հետո կասեն ռուսական է՝ ինչպես թուրքերը. տերն ո՞վ է : Եվ ահա կրկին, հունիսի 17-ին жди меня-ն այս անգամ ուզբեկ երիտասարդի փնտրտուքները ծայրից ծայր դարձյալ "Օտար ամայի ճամփեքի վրա" երգի երաժշտությամբ ուղեկցվեց: Մտածում եմ. մեր մշակույթի նախարարությունը իր գոյությու՞նն է քաշ տալիս ու նրան բնավ չի՞ անհանգստացում, թե մեզանից ինչ են գողանում, ինչ են խլում ու օտարում. անհատների, եկեղեցի, խաչքար, երգ-երաժշտություն. հիմա էլ պար...
Թուրքերը "ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ" իրենցով արեցին. Վերջերս էլ մեծ աղմուկ հանած մեր ազգային երգը՝ "ԶԱՐԹՆԻՐ ԼԱՈ"--ն և ահա հերթական նոր ահազանգը՝ "ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ": Հիմա էլ Ադրբեջանցիների կողմից մեր "Բերդ" պարը, Իսկ մեր մշակույթի նախարարը որևէ լուրջ քայլ կատարու՞մ է. իհարկե՝ ոչ:
Հերն էլ անիծած երգ է էլի, էդքան մեզանից տարել են, թող երգերն էլ տանեն...Թող մեզ չտեսնելու, չլսելու տանք և ամեն բան անցուկ կլինի...

Այսօրվա նախագահից սկսած և իշխանության բուրգին հայտնվածներին միայն մի բան է հետաքրքրում. իրենց տակի աթոռը չկորցնեն, ինչկան կարող են թալանեն, հարստանան... Ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը. հայրենասիրություն ասվածը գործով են ապացուցում, ոչ թե ճառերով իմիտացիա ստեղծելով:

Այսօրվա այս հանդուրժողությունը մեր ձեռքից խլելու է մշակույթային անգին գանձեր, իսկ նրա թափուր տեղը զբաղեցնելու է այսօրվա անճաշակ, օտարահունչ մեղեդին:

Վերջապես ե՞րբ պետք է պետական մակարդակով կարողանանք տեր կանգնել մեր արժեքներին: Այսպես որ գնա կամաց-կամաց մեր ձեռքից խլելու են այն, ինչն արժեքավիր է, լավագույնը, իսկ մեր իշխանավորները իրենց աթոռներից կառչած, միայն մի հարցի շուրջ են կենտրոնացրել իրենց ջանքերը. ինչքան հնարավոր է երկար նստել իշխանության գահին. հերն էլ անիծած, թե հետո ինչ է լինելու. առաջնորդվելով՝ "Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ" կարգախոսով:

Ինքնին հարց է ծագում. մեր երկիրը տեր, տիրական ունի՞, եթե այսպես գնա, մոտ ապագայում մենք մեր եղածի տերը չենք լինի:

Վախվորած մտածում եմ. ո՞րն է լինելու հերթական գողունը...

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more