▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների մահն իր համար տարածաշրջանային մասշտաբի ողբերգություն է»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացե՛ք, սա Արսեն Թորոսյանն է, ում վզով են Հայաստանում կորոնավիրուսի մոտ 15000 զոհերից առնվազն կեսը։ Նա երբեք չի սգացել այդ զոհերի մասին։

Երբեք չի սգացել նաև 44-օրյա պատերազմում զոհվածների համար, 44-օրյայից հետո զոհված հարյուրավոր հայորդիների համար, թքած ունի գերիների և անհետ կորածների ճակատագրերի վրա։

Արսեն Թորոսյանը Հայաստանը զավթած՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն ռեժիմի կարկառուն գործիչներից է և հենց այդ պատճառով էլ իր համար հազարավոր հայերի կյանքերը նշանակություն չունեն, իսկ Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների մահն իր համար տարածաշրջանային մասշտաբի ողբերգություն է»։

Անդրադառնալով նույն թեմային՝ «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի անկեղծ ցավակցությունները Անկարայի ուղղությամբ ոչ թե դիվանագիտության դրսևորում է, այլ ուղղակի անպոչ գդալի վարքագիծ (Արսեն Թորոսյանի պարագայում շատ ավելի ճղճիմ դրսևորմամբ, քանի որ էս հարցում ֆունկցիա չունի)։
Ձեր անկեղծ ցավակցությունները հաստատ չեն կանգնեցնելու թուրքերին ու ադրբեջանցիներին մեզ էս աշխարհի երեսից վերացնելու հարցում, Գրիգոր Զոհրապի ու Թալեաթի մտերմությունից ավելի մոտ չեք Էրդողանին ու Չավուշօղլուին։ Բացի դա էլ, տղե՛րք, ձեր խոսքն ու ժեստը արժեք չունեն, միջազգային կշիռ չունեն, քանի որ նախ՝ ձեզ արհամարհում ու չի ընդունում հայության ընտրանին, հայ ժողովուրդը, երկրորդ՝ դուք սոլիդ չեք, հասկանու՞մ եք, տղե՛րք, դուք լուրջ չեք, ձեր վրայից պետության հոտ չի գալիս, մի հատ հայելու մեջ ձեզ նայեք, չե՞ք ամաչում ձեր դեմքի արտահայտության ու ձեր ստանձնած պատասխանատվության համադրությունից, ինչպես կասեր մեր դասախոսներից մեկը, «դուք պատահական մարդիկ եք», ուղղակի ալիքի վրա եկել եք իշխանության ու երկիր եք ներկայացնում, ձեռքի հետ էլ պետությունն եք կործանում, ժողովրդին եք դժբախտացնում։ Դուք գուցե ուրախանում եք, որ հայոց պատմության էջերում եք հայտնվել, բայց իմացեք, որ սերունդները ձեզ հայհոյելու են, ազգային դժբախտության խորհրդանիշներ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more