▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում կալանավորել են հայ կանանց մարմնավաճառության դրդած հանցավոր խմբի անդամներին

Թուրքիայում կալանավորել են հանցավոր խմբավորման անդամներին, ովքեր վերջին ամիսներին Իգդիրում մարմնավաճառության են դրդել արտասահմանցի, այդ թվում՝ նաև հայաստանցի կանանց:

Գրում է «թուրքագիտական պորտալը»:

Ընդհանուր առմամբ, կալանավորման որոշում է կայացվել 38 մեղադրյալի դեմ, ովքեր բոլորն էլ նույն հանցավոր խմբավորման անդամներ են և ձերբակալվել էին վերջին ամիսներին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անցած ամիսներին հանցավոր խումբը Հայաստանից, Ադրբեջանից, Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած կանանց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ Իգդիրի մարզի տարածքում։

Ձերբակալվել են նաև մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, ովքեր ավելի ուշ արտաքսվել են Թուրքիայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more