Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։ Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։ Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։ Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։ Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։ Պատուհան, որից կարելի է օգտվել։ Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց»։
|
«Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում․ այն կթուլացնի Ադրբեջանին»․ Վարուժան Գեղամյան
Հասարակություն more

more

more

more

more

more

more