▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Աստված Ձեզ ների, պահպանի և հավերժ երջանկացնի. Բայրոն

Բայրոնի նամակը Կարոլինա Լեմին


«Իմ սիրելի Կարոլին, եթե արցունքները, որը տեսել եք , և որը, գիտեմ, ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքը բաժանման պահին... Հուզմունք, որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների ժամանակ, եթե այս ամենը չէր սկսվել   Ձեր մեկնումից առաջ,եթե ամենը, ինչ ասել ու արել եմ բավարար ապացույց չեն,թե  ինչպիսին են և  ինչպիսին կլինեն իմ զգացմունքները Ձեր հանդեպ, իմ սեր, ապա ես ոչ մի այլ ապացույց չունեմ Ձեզ համար:
Աստված գիտի, որ մինչև այս պահը ես երբեք չեմ մտածել ,որ Դուք,իմ սեր, իմ թանկագին բարեկամ, կարող եք լինել այդքան դաժան: Ես չեմ կարող  արտահայտել ամեն ինչ:Հիմա ժամանակը չէ բառերի:Բայց ես կապրեմ հպարտության զգացում և կստանամ տխուր բավականություն ցավից,որը  Դուք զգացել եք...Եվ այն ամենից ,որ Դուք ամենևին չեք ճանաչում ինձ:
Ես պատրաստ եմ հեռանալ, բայց ծանր սրտով:Քանի որ իմ հայտնվելը այդ երեկոյին վերջ կդնի ցանկացած  անիմաստ  պատմության,որն  այս օրվա  իրադարձությունները  կարող էին  ծնել:
Ի՞նչ եք կարծում   հիմա, որ ես սառն եմ,անհոգի,անխիղճ,ինքնակամ: Կմտածե՞ այդպես ուրիշները… Եվ  Ձե՞ր մայրը. մայր, որին մենք պետք է զոհաբերենք  շատ ավելի շատ ,քան նա երբևէ կիմանա կամ կպատկերացնի :
«Խոստանում եմ,որ չսիրե՞մ քեզ»: Ա՜խ,Կարոլինա ,այդ խոստումը անցյալում էր:Բայց ես կբացատրեմ ամեն խոստովանություն ինչպես հարկն է և երբեք չեմ դադարի զգալ այն ամենը,որին Դուք արդեն վկա եք եղել, թերևս ավելի շատ ,ինչի մասին գիտի իմ սիրտը ,և հնարավոր է՝Ձերը... Թող Աստված Ձեզ ների,պահպանի և հավերժ երջանկացնի...


Ամենահավատարիմ Ձեր՝
Բայրոն»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more