▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողե՛ք աշխարհի մարդկանց՝ տեսնեն ապացույցը.Սերժ Թանկյան

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես իսկապես մտահոգ եմ Սիրիայի գործող վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման փաստով, ինչն «ապացուցվեց». դա պատրվակ է ռազմական միջամտության համար: Հիշո՞ւմ եք «slam dunk» (հավաստի) ապացույցը՝ ընդդեմ Իրաքի: Ինչո՞ւ Ասադը պետք է օգտագործեր քիմիական զենք, եթե նա առաջնորդ է իր սեփական շրջանում: Ես իմաստ չեմ տեսնում դրանում: Ավելի հավանական է այն, որ «Ալ Քաիդան» և «Ջաբաթ ալ Նուսրան» (Al-Nusra Front) արած լինեն, որպեսզի ներգրավեն Արևմուտքին: Այս անգամ թողե՛ք աշխարհի մարդկանց՝ տեսնեն ապացույցը, և թող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ներգրավվածության որոշում կայացնի, ոչ թե՝ Անվտանգության խորհրդի որոշ երկրներ: Պարզապես մի քանի միտք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more